
Արտակարգ դեպք Երևանում. բեռնատարը բախվել է ավտոաշտարակին, վարորդն ու աշխատակիցը շպրտվել են մեքենայից. shamshyan.com

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00- սահմաններում DAV մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարի վարորդ, Վրաստանի քաղաքացի, 44-ամյա Նատաշիձե Գելագուրամին, Երևան -Արմավիր ավտոճանապարհի Երևանյան խճուղու հատվածում՝ «Ռենեսանս» կահույքի սրահի հարևանությամբ, բախվել է Reno մակնիշի ավտոաշտարակին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոաշտարակի վրայից աշխատակիցն ու վարորդը շպրտվել են ներքև, ինչի հետևանքով նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են էրեբունի բժշկական կենրոն:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: