
Մոսկվայում անհայտ անձը ՀՀ քաղաքացու է սպանել

Անհայտ անձը Մոսկվայի հարավ-արևմուտքում մի քանի անգամ կրակել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա, ով ստացած հրազենային վնասվածքներից մահացել է հիվանդանոցում, գրում է TASS գործակալությունը։
Տղամարդու վրա հարձակումը տեղի է ունեցել Բալակլավսկի պողոտայի թիվ 4 տան շրջակայքում, երեկ՝ դեկտեմբերի 13-ի երեկոյան, ժամը 21։00-ի սահմաններում։
Հանցագործը մի քանի անգամ ատրճանակով կրակել է տուժածի վրա, ով այդ պահին իր դստեր հետ շենքի մուտքից ելնելիս է եղել, հայտնել են Մոսկվայի իրավապահ մարմինները։
Մարդասպանը դեպքի վայրից փախուստի է դիմել։ ՀՀ քաղաքացու անվան մասին տեղեկություններ դեռևս չկան։
Թարգմանությունը` Tert.am-ի: