ԱՄՆ Կոնգրեսը հավանության է արժանացրել 2015 թվականի բյուջեի նախագիծը
Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ` ԱՄՆ Կոնգրեսը հավանության է արժանացրել 2015 թվականի դաշնային բյուջեի նախագիծը` դրանով իսկ թույլ չտալով, որ դադարեցվեն կառավարության աշխատանքները: Օրենքը նախատեսում է դաշնային նախարարություններին ու գերատեսչություններին ֆինանսավորել 1.1 տրիլիոն դոլարով:
Սենատում օրինագծի օգտին քվեարկել է 56 պատգամավոր, դեմ` 40-ը: ԱՄՆ-ում ֆինանսական նոր տարին մեկնարկել է դեռևս հոկտեմբերի 1-ին, և ցայժմ կառավարությունը գործել է ժամանակավոր ֆինանսավորման մասին բանաձևի հիման վրա:
Բյուջեի քննարկումը բազմաթիվ տարաձայնություններ է առաջացրել Սենատում ու Ներկայացուցիչների պալատում: Օրինագիծն ԱՄՆ-ի դաշնային նախարարություններին ու գերատեսչություններին ֆինանսավորելու է 2015 թվականի սեպտեմբերին: