Հայտնի է հանրապետության գլխավոր տոնածառի բացման օրը

Ստեփանակերտում ակտիվորեն ընթանում են քաղաքի փողոցների ամանորյա ձևավորման ու զարդարման աշխատանքները:
Մի շարք փողոցներում տեղադրվել են տոնական վահանակներ, ինչպես նաև՝ լուսային էֆֆեկտներ, իսկ քաղաքի կենտրոնական՝ Վերածննդի հրապարակում մեկնարկել են նաև հանրապետության գլխավոր տոնածառի զարդարման աշխատանքները:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Արմեն Հակոբյանի փոխանցմամբ՝ մայրաքաղաքի լուսային ձևավորման աշխատանքներին ու լուսային էֆեկտների տրամադրման հարցում այս տարի աջակցում է նաև Երևանի քաղաքապետարանը։

Ըստ քաղաքապետի տեղակալի տեղեկատվության՝ հանրապետության գլխավոր տոնածառի բացման արարողությունը նախատեսվում է դեկտեմբերի 16-ին, իսկ տոնական հիմնական միջոցառումները տեղի կունենան դեկտեմբերի 31-ին:

«Այդ օրը՝ առավոտից, զարդարված մեքենայով, Ստեփանակերտի փողոցներով ու թաղամասերով շրջայց կկատարեն Ձմեռ պապն ու Ձյունանուշը, ովքեր կշնորհավորեն փոքրիկներին՝ տրամադրելով նվերներ»,- ասաց Ա. Հակոբյանը և հավելելով, որ երեկոյան Վերածննդի հրապարակում տեղի է ունենալու տոնական համերգ, որը եզրափակվելու է տոնական հրավառութ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031