Բաժիններ՝

ԿԲ-ն վաճառել է 6 միլիոն դոլար՝ 457.57 դրամ միջին փոխարժեքով

ՀՀ կենտրոնական բանկի կողմից ս.թ. դեկտեմբերի 9-ին իրականացվել է 6 (վեց) մլն ԱՄՆ դոլարի վաճառք 458.31 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 457.57 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց:

Նշենք, որ ինչպես այսօրվա ասուլիսում հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, Կենտրոնական բանկը իր որդեգրած նոր քաղաքականության շրջանակներում ամեն օր սակարկությունների միջոցով վաճառելու է 6 միլիոն դոլար։ Ըստ Ա. Ջավադյանի՝ նախատեսվում է հետագայում այդ ծավալը գնալով կրճատել։ Իսկ սակարկությունների միջոցով արտարժույթ վաճառելու քաղաքականությունը կշարունակվի մինչև այս տարվա վերջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս