Բաժիններ՝

Օբաման անհրաժեշտ է համարում երկրում բողոքի խաղաղ ակցիաներ անցկացնելը

The Hill-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդարացրել է ռասիզմի դեմ բողոքի խաղաղ ակցիաների անցկացումը և դրանք անհրաժեշտ է համարել ազգային գիտակցության ձևավորման համար. «Կարծում եմ, որ քանի դեռ բողոքի ակցիաները կրում են խաղաղ բնույթ, դրանք անհրաժեշտ են:

Մի շարք դեպքերում բողոքի ակցիաները վերաճել են բռնության, և այդ դեպքում դրանք դառնում են հակաարդյունավետ: Բողոքի ակցիաները երկրին օգնում են անհրաժեշտ երկխոսություն վարել ռասայական փոխհարաբերությունների ու ոստիկանական պրակտիկայի վերաբերյալ:

Ես՝ որպես նախագահ, տվյալ խնդիրը դիտարկում եմ որպես առավել կարևորներից մեկը: Ամերիկան բարգավաճում է այն ժամանակ, երբ յուրաքանչյուր ոք զգում է, որ իրեն վերաբերվում են արդար, երբ բոլորն ունեն հավասար իրավունքներ»:

Նոյեմբերի վերջերից ԱՄՆ-ի 38 նահանգներում գրանցվել են բողոքի ակցիաներ՝ կապված օգոստոսի սկզբին Ֆերգյուսոնում սևամորթ դեռահասին սպանած սպիտակամորթ ոստիկան Դարեն Ուիլսոնին արդարացնելու հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031