Բուդաղյանների փաստաբանի բողոքի քննությունը հետաձգվեց

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր հետաձգվեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը: Փաստաբանը դատարան չէր ներկայացնել՝ հայտնելով, որ նախապես նշանակված մեկ այլ նիստի պատճառով այսօր չի կարող ներկայանալ նիստին: Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 23-ին:

Ինչպես հայտնի է, Հայկ Ալումյանը պահանջում է վերացնել որոշումը, որով Զարզանդ Նիկողոսյանի  նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել համաներման հիմքով: Փաստաբանի խոսքով՝ նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ Սդղի գյոլ կոչվող տարածքից վերադառնալիս Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի մեջ Ավետիք Բուդաղյանին հարվածել է Զարզանդ Նիկողոսյանը, սակայն համաներման կիրառմամբ՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել: Նրա խոսքով՝ իրենք պահանջում են վերացնել այդ որոշումը ոչ թե այն պատճառով, որ Զ. Նիկողոսյանի նկատմամբ համաներում չպետք է կիրառվեր, այլ այն պատճառով, որ «ամեն ինչ սխալ է նկարագրված»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031