Սիրիայի հետ սահմանին սպանվել է երեք թուրք զինծառայող

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ Սիրիային սահմանակից Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգի Ջեյլանփընար շրջանի սահմանագծում սպանվել է պարեկություն իրականացնող երեք թուրք զինծառայող: Նրանք սպանվել են Սիրիայի կողմից արձակված կրակոցներից:

Միջադեպը գրանցվել է կեսգիշերի մոտ՝ ժամը 00.30-ին, Ջեյլանփընարի շրջկենտրոնից 15 կիլոմետր հեռավորության վրա: Միջադեպից հետո դեպքի վայր են ժամանել հատուկջոկատայինները: Սահմանագծում խստացվում են անվտանգության միջոցառումները:

Թերթն ընդգծում է, որ վերջին շրջանում սահմանից այն կողմ՝ Սիրիայի տարածքի տվյալ հատվածում, մարտեր են ընթանում «Իսլամական պետության» զինյալների ու քրդական ինքնապաշտպանական ջոկատների միջև:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031