Բաժիններ՝

Բելառուսը վերականգնել է Ռուսաստանի հետ սահմանին մաքսային անցակետերի գործունեությունը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուս-բելառուսական սահմանին բելառուսական կողմից վերստին գործում է մաքսային վերահսկողություն: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը: Փաստացիորեն դադարեցվել են սննդամթերքի մատակարարման վերաբերյալ Մաքսային միության մասին համաձայնագրի գործողությունները:

Ռուսաստանի ու Բելառուսի սահմանին մաքսային կետերը հանվել են 2010 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին (Ղազախստանի հետ սահմանին՝ 2011 թվականի հուլիսին): Բելառուսի մաքսային ծառայության աշխատակիցները սահմանին ստուգում են երկու ուղղությամբ էլ շարժվող ողջ տրանսպորտը: Ռուսական կողմը սահմանին չի իրականացնում նման ստուգում:

Ստուգման են ենթարկվում թե՛ բեռնատար, թե՛ մարդատար ավտոմեքենաները: Դրա հետևանքով սահմանին գոյացել են խցանումներ: Ստուգումները մեկնարկել են դեկտեմբերի 6-ին: Բելառուսն այդ քայլին գնացել է վերաարտահանաման մասին Ռուսաստանի մեղադրանքներից ու Ալեքսանդր Լուկաշենկոյի պատասխան սուր հայտարարություններից հետո:

Բելառուսի մաքսային ծառայության աշխատակիցները գործողություններն այն դժգոհության ակնհայտ ցուցադրությունն են, որ ռուսական կողմը Ռուսաստանի Անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայությանը (Россельхознадзор) օգտագործում է քաղաքական նպատակներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս