20 ասույթ՝ ռոմանտիզմի ներկայացուցիչ Էրիխ Ռեմարկից
1. Ոչ մի մարդ չի կարող ավելի օտար դառնալ, քան նա, ում դու նախկինում սիրել ես:
2. Ինչքան հիմար է նա դառնում, երբ իրականում սիրում է: Որքան արագ է նրանից հեռանում ինքնավստահությունը: Եվ որքան միայնակ է նա իրեն զգում: Նրա ողջ փորձը ծխի նման ցրվում է, և նա իրեն սկսում է անվստահ զգալ:
3. Միայն նա, ով մեկ անգամ միայնակ չի մնացել, գիտի սիրելիի հետ հանդիպման երջանկությունը:
4. Սերը բացատրությունները տանել չի կարողանում: Նրան քայլեր են պետք:
5. Ցանկացած սեր ցանկանում է հավերժական լինել: Դա է նրա մշտական տանջանքը:
6. Կինը սիրելուց ավելի խելացի է դառնում, իսկ տղամարդը կորցնում է գլուխը:
7. Միայն այն ժամանակ, երբ վերջնականապես բաժանվում ես որևէ մեկից, սկսում ես հետաքրքրվել այն ամենով, ինչ նրան է վերաբերում: Դա սիրո ամենամեծ պարադոքսներից մեկն է:
8. Միայն դժբախտը գիտի, թե ինչ է երջանկությունը: Երջանիկը երջանկությունը զգում է մանեկենից ոչ ավելի: Նա միայն ցույց է տալիս այդ երջանկությունը, բայց դա նրան տրված չէ:
9. Երջանկության մասին կարելի է խոսել 5 րոպե, ոչ ավելի: Ոչինչ ավելին ասել չես կարող, քանի որ երջանիկ ես: Իսկ դժբախտության մասին մարդիկ կարող են ողջ գիշեր պատմել:
10. Իրականում մարդ իսկապես երջանիկ է այն ժամանակ, երբ ամենաքիչն է ուշադրություն դարձնում ժամանակին և երբ չի վախենում: Եվ ամեն դեպքում, երբ դու վախենում ես, կարող ես ժպտալ: Իսկ ի՞նչ է մնում անել:
11. Երջանկությունն ամենաանորոշ և ամենաթանկ բանն է աշխարհում:
12. Ամենահրաշալին այն քաղաքն է, որտեղ մարդը երջանիկ է:
13. Քանի դեռ մարդը չի հանձնվել, նա իր ճակատագրից ուժեղ է:
14. Որքան պարզունակ է մարդը, այնքան բարձր կարծիքի է նա իր մասին:
15. Չկա ավելի հոգնեցուցիչ բան, քան լսել, թե ինչպես է անձը փորձում ցույց տալ իր խելացիությունը: Հատկապես այն դեպքում, երբ նա խելացի չէ:
16. Ես կրկնում էի՝ դեռ ոչինչ կորած չէ: Մարդուն կորցնում ես միայն այն ժամանակ, երբ նա մահանում է:
17. Որքան քիչ ինքնասեր է մարդ, այնքան շատ բանի է նա արժանի:
18.Սխալ է ենթադրել, թե բոլոր մարդիկ զգալու միևնույն ունակությամբ են օժտված:
19. Հիշիր, տղա, դու երբեք կնոջ աչքում ծիծաղելի չես երևա, եթե նրա համար որևէ բան անես:
20. Ինձ թվում էր, որ կինը չպետք է ասի տղամարդուն, որ սիրում է նրան: Դրա մասին պետք է խոսեն նրա փայլող, երջանիկ աչքերը: Նրանք ցանկացած բառից ավելի շատ բան են նշանակում:
Թարգմանությունը՝ 168.am-ի