ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պարգևատրել են Անջեյ Կասպրշիկին

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պարգևատրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին` կապված Ղարաբաղյան հակամարտության հարցում նրա գործունեության հետ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Պարգևը շնորհվել է երեկ Շվեյցարիայի Բազել քաղաքում մեկնարկած ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում: Կասպրշիկը ԵԱՀԿ գործող նախագահի` ԼՂ-ի հարցերով անձնական ներկայացուցչի գործառույթներն իրականցնում է 1997 թվականի հունվարից:

Տեսանյութեր

Լրահոս