
Գռոզնու մարտերում սպանվել է 70-80 ոստիկան. մամուլ

Korrespondent.net-ի փոխանցմամբ` Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի ներկայացուցիչները հայտարարել են, որ Գռոզնու մարտերում իրենց կորուստները կազմել են 10 սպանված և 28 վիրավոր: Չնայած դրան` ոչ պաշտոնական լուրեր են շրջանառվում այն մասին, որ իրականում սպանվել է ոչ թե 10, այլ` 70-80 ոստիկան:
Միևնույն ժամանակ տարբեր տվյալներով` Գռոզնում զոհվել է մոտ 10 զինյալ: Կադիրովն այսօր Instagram-ի իր էջում գրել է, որ Գռոզնիում գիշերն անցել է խաղաղ, և որ քաղաքում չկա լարվածություն: