Մուսուլման գիտնականներն են առաջինը պարզել, որ Երկիրը կլոր է. Թուրքիայի գիտության նախարար

Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի գիտության, արդյունաբերության ու տեխնոլոգիաների նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ «մուսուլման գիտնականներն են առաջինը պարզել, որ Երկիրը կլոր է».

«Դեռևս Գալիլեյից 700 կամ 800 տարի առաջ մուսուլման 71 գիտնականներ՝ գիտնական ալ-Խորեզմիի (9-րդ դարի խոշոր գիտնական) գլխավորությամբ ու խալիֆ ալ-Մամնունի ղեկավարությամբ, բացահայտել են այն փաստը, որ Երկիրը կլոր է:

Այն ժամանակ, երբ Եվրոպան խորապես թաղված էր միջնադարյան խավարի մեջ, իսլամական գիտնականները ստեղծել են այնպիսի գյուտեր, որոնք ընկած են ապագա ողջ աշխարհի հիմքում»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նոյեմբերի 15-ին հայտարարել էր, որ «հենց մուսուլման ծովագնացներն են առաջինը հայտնագործել Ամերիկան՝ դա անելով 1178 թվականին, այսինքն Քրիստափոր Կոլումբոսից մոտ 300 տարի առաջ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031