
Մուսուլման ծովագնացներն Ամերիկան հայտնագործել են Կոլումբոսից երեք դար առաջ. Էրդողան

BBC News-ի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ մուսուլմաններն Ամերիկան հայտնագործել են Քրիստափոր Կոլումբոսից (1492 թվական) ավելի քան երեք դար առաջ: Էրդողանն այս մասին հայտարարել է Ստամբուլում լատինամերիկյան մուսուլմանական համայնքների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ:
Էրդողանի համոզմամբ` մուսուլման ծովագնացներն Ամերիկա են եկել դեռևս 1178 թվականին: Էրդողանը մատնացույց է արել Կոլումբոսի օրագիրը, որում հիշատակում կա Կուբա կղզու բլուրներից մեկի վրա «մզկիթի» մասին: Էրդողանն ընդգծել է, որ պատրաստ է Կուբայի իշխանությունների հետ քննարկել այդ վայրում մզկիթի կառուցման հարցը: