Բաժիններ՝

Պորոշենկոն հերքել է, թե Պուտինը սպառնացել է իրեն

Գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ իր հասցեին չի հնչեցվել որևէ սպառնալիք.

«Ցանկանում եմ կտրականապես հերքել այդ անհեթեթ տեղեկատվությունը, որ Ռուսաստանի նախագահը մեր հեռախոսազրույցի ժամանակ սպառնացել է ինձ կամ Ուկրաինային»: Պորոշենկոն ընդգծել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ հնարավոր ելքը երկխոսությունն է:

Սրանից առաջ հաղորդվել էր, թե Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ նոր ներխուժմամբ է սպառնացել Պորոշենկոյին, եթե Ուկրաինան չճանաչի ինքնահռչակ ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի անկախությունը, ինչպես նաև եթե հետ չկանգնի ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամակցելու մտադրությունից: Ռուսական կողմը նույնպես հերքել էր այս տեղեկատվությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031