
Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում ողջ Եվրոպայի համար. Թամարա Բերուչաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ` պաշտոնական այցով Պրահայում գտնվող Վրաստանի արտգործնախարար Թամարա Բերուչաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի նկատմամբ ագրեսիան հանդիսանում է Եվրոպայի հետ այդ երկրների մերձենալու հանդեպ Ռուսաստանի արձագանքը:
Բերուչաշվիլու խոսքերով` Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում ողջ Եվրոպայի համար. «Ես համոզված եմ, որ Ռուսաստանն այսօր ներկայացնում է ընդհանուր սպառնալիք: Դա լուրջ մարտահրավեր է ոչ միայն Վրաստանի, այլև` եվրոպական մայրցամաքի համար:
Ռուսաստանը հանդես է գալիս միջազգային իրավակարգի դեմ, որը երկար տարիներ չի խախտվել և իրավահավասար երկրների դեմ, որոնք ընտրել են սեփական զարգացման իրավունքը: Ռուսաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը սպառնում է ողջ արևելաեվրոպական տարածաշրջանին»: