
Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4.2%

2014 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 4.2%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։
Տնտեսության բոլոր ոլորտները, բացի շինարարությունից, աճ են արձանագրել։
Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2.2%-ով՝ կազմելով 1 տրիլիոն 40.1 միլիարդ դրամ։
Գյուղատնտեսության ոլորտն աճել է 6.5%-ով (ծավալը՝ 841.9 մլրդ դրամ)։
Ամենատպավորիչ աճը՝ 7.2%, գրանցել է ծառայությունների ոլորտը (ծավալը՝ 895 մլրդ դրամ)։
Միայն շինարարության ոլորտ է, որ հաշվետու ժամանակահատվածում ունեցել է 4.4%-անոց անկում։ Շինարարության ծավալը կազմում է 287.7 միլիարդ դրամ։