Բաժիններ՝

Մեկ բարել նավթի արդար գինը 100 դոլարն է. Մադուրո

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Venezolana de Television հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ մեկ բարել նավթի արդար գինը 100 դոլարն է: Մադուրոյի խոսքերով՝ 100 դոլարի գնային մակարդակը կապահովի նավթարդյունահանման կայունություն, ինչպես նաև կերաշխավորի նավթային ոլորտում ներդրումների ներհոսք:

Մադուրոն վստահություն է հայտնել, որ նավթի գները կվերադառնան նախկին մակարդակին: Մադուրոն նավթի գների վրա ներազդելու համար Ռուսաստանն անվանել է առանցքային երկիր:

Ներկայումս Վենեսուելայում օրական արդյունահանվում է 3 միլիոն բարել նավթ, որից 2.5 միլիոն բարելն արտահանվում է: Այդ ցուցանիշով Վենեսուելան տեղ է զբաղեցրել Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) առաջատար հնգյակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930