Բաժիններ՝

Նախիջևանում ոչ պաշտոնապես արգելվել է հասարակական վայրերում չամուսնացած զույգերի զբոսանքի վրա

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Նախիջևանում ոչ պաշտոնական արգելք է դրվել հասարակական վայրերում չամուսնացած զույգերի զբոսանքի վրա: Տեղի ուսանողների խոսքերով՝ ոստիկանությունը, տեսնելով փողոցում զբոսնող զույգի, պահանջում է ամուսնության մասին փաստաթղթեր:

Եթե նրանք չեն ունենում դա, ապա երիտասարդներին սպառնում է տուգանք կամ մի քանի օրյա կալանք (չի հաղորդվում, թե օրենքի որ նորմերի հիման վրա են սահմանվում այդպիսի պատիժներ): Տուգանքի չափը կազմում է 1000-1500 եվրո (1 մանաթը մոտավոր համարժեք է 1 եվրոյի):

Եթե երիտասարդը չի ունենում այդչափ գումար, ապա նրան առաջարկում են վարկ վերցնել բանկից, և նա հարկադրաբար համաձայնվում է: Ուսանողները պատմել են, որ երբեմն անհրաժեշտ է լինում դասագիրք վերցնել իրենց խմբի անդամներից, սակայն իրենք վախենում են նրանց հետ հանդիպել փողոցում՝ գիրքը վերցնելու համար.

«Աղջկան անմիջապես կպիտակավորեն որպես «սիրուհի ու անբարոյական»: Ոստիկանության բաժնում հայտնվելու դեպքում էլ անհրաժեշտ է վճարել: Եթե չվճարես, ապա կանչում են աղջկա ծնողներին ու ասում, որ աղջկան ձերբակալել են անբարոյական պահվածքի համար: Հայրը հարկադրված է լինում վճարել՝ խայտառակ չլինելու համար»:

Նախիջևանի ՆԳՆ-ը հերքել է այդ պնդումները՝ դրանք որակելով որպես հնարանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս