Բաժիններ՝

Իսպանիայի դատախազությունը հետաքննություն է սկսելու Արթուր Մասի դեմ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսպանիայի դատախազությունը հետաքննություն է սկսելու Կատալոնիայի ղեկավար Արթուր Մասի դեմ՝ կապված տարածաշրջանում անկախության մասին հարցում անցկացնելու հետ: Այս մասին նշված է դատախազության տարածած պաշտոնական հայտարարությունում:

Դրանում ընդգծվում է, որ դատախազությունը ձեռնարկելու է համապատասխան օրինական միջոցներ ու դիմելու է Կատալոնիայի Գերագույն դատարանին: Նոյեմբերի 9-ին Կատալոնիայում անցկացվել էր ոչ պաշտոնական հարցում, որը ցույց տվեց, որ նրա բնակիչների մեծ մասն աջակցում է ինքնավարության ինքնիշխանությանը:

Քվեարկությանը մասնակցել էր մոտ 2.250.000 մարդ, որոնցից ավելի քան 2 միլիոնը կողմ էր արտահայտվել տարածաշրջանի անկախությանը: Իսպանիայի իշխանություններն ապօրինի են համարում նման հարցման անցկացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930