Բաժիններ՝

ԵՄ-ին անդամակցել ցանկացող Սերբիան պարտավոր է պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ. Յոհաննես Հահն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սերբիան պարտավոր է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, եթե նա ցանկանում է անդամակցել ԵՄ-ին: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը:

Նրա խոսքերով՝ Սերբիան բանակցությունների շրջանակներում իրավական առումով պարտավորվել է աստիճանաբար ԵՄ-ի հետ համաձայնեցնել սեփական դիրքորոշումը բարդ հարցերի շուրջ, ինչպիսիք են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Նա հայտարարել է, որ Բելգրադից ակնկալում է այդ պարտավորության պահպանում:

Դրա հետ մեկտեղ Հահնն ընդգծել է, որ հասկանում է Սերբիայի ու Ռուսաստանի միջև պատմական կապերի առկայությունը, և որ ԵՄ-ը Բելգրադին չի հարկադրում կատարել պարզ ընտրություն, քանի որ Բելգրադն ինքն է իր ռազմավարական նպատակ հռչակել ԵՄ-ին անդամակցելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս