ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանին կոչ են արել թույլ տալ մոտենալ խոցված ուղղաթիռի տարածքին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ՝  խորը մտահոգություն հայտնելով այն կապակցությամբ, որ դեռեւս  մարդասիրական մուտք  չկա այն վայրը, որտեղ ընկել է նոյեմբերի  12-ին  ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված ուղղաթիռը։

«Մենք  կողմերին կոչ են անում դադարարեցնել կրակը ուղղաթիռի խոցման վայրի   մերձակայքում։ Հայաստանի, Ադրբեջանի  եւ Ռուսաստանի նախագահների կողմից  2010 թ. հոկտեմբերին Աստրախանում ստորագրված փաստաթղթի ոգուն համաձայն՝  համանախագահները կոչ են անում Ադրբեջանին՝ թույլատրել զոհերի մարմինների դուրս բերումը, իսկ Հայաստանին՝  ներդնել բոլոր ջանքերը՝  այս մարդասիրական խնդրին լուծում տալու համար»,-ասվում է  հայտարարության մեջ:

Համանախագահները նաեւ նշում են, որ խրախուսում են կողմերին՝ օգտվել  ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ  Անջեյ Կասպրշիկի եւ  նրա թիմի առաքելությունից՝  մուտքի թույլտվության հարցի հետ կապված:

Տեսանյութեր

Լրահոս