ԼՂ-ում չհամաձայնեցված բոլոր թռիչքները գնահատվելու են որպես օդային տիրույթի խախտում. Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՊՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ԼՂՀ ՌՕՈՒ-ի «Մի-24» ուղղաթիռը խոցելու հետ: Ադրբեջանի ՊՆ-ը հայտարարել է, թե Հայաստանը «կեղծում» է՝ խոցված ուղղաթիռն ու նրա անձնակազմը ներկայացնելով որպես ԼՂՀ-ի զինծառայողներ.
«Այդ ուղղաթիռը զորավարժությունների ժամանակ հարձակվել է ադրբեջանական բանակի դիրքերի վրա, ինչի համար էլ խոցվել է: Լեռնային Ղարաբաղի տարածքում չհամաձայնեցված բոլոր թռիչքները գնահատվելու են որպես օդային տիրույթի խախտում: Այդ դեպքում, դրանք կդառնան երկրի ՀՕՊ-ի ուժերի հարձակման օբյեկտ»: