
Վերջին հեռախոսազրույցում Բենդուկիձեն ասաց, որ շատ քիչ ժամանակ է մնացել Վրաստանն Իվանիշվիլուց փրկելու համար. Սաակաշվիլի

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկիան նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում գրել է, որ նախօրեին Լոնդոնում մահացած Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կախա Բենդուկիձեն պետք է պաշտոն զբաղեցներ Ուկրաինայի նոր կառավարությունում:
Սաակաշվիլին հայտնել է, որ պետք է շաբաթվա վերջին Կիևում հանդիպեր Բենդուկիձեի հետ, որի ժամանակ ակնկալվում էր ստանալ գործարարի համաձայնությունը՝ կապված Ուկրաինայում կառավարական պաշտոն զբաղեցնելու հետ.
«Կախան Լոնդոնում հավաքել էր իրավաբանների խմբի՝ Իվանիշվիլու ռեժիմի դեմ պայքարելու համար: Նա շատ էր շտապում, վերջին հեռախոսազրույցի ժամանակ նա ինձ ասաց, որ մեզ մնացել է շատ քիչ ժամանակ, անհրաժեշտ է Վրաստանը փրկել Իվանիշվիլուց: Նա ակտիվորեն մասնակցում էր նաև նոյեմբերի 15-ի ակցիայի նախապատրաստմանը»:
Այս տարվա մայիսին հայտարարվեց, թե Բենդուկիձեն նշանակվել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խորհրդական, սակայն Բենդուկիձեն հերքել էր դա: