ԵԱՀԿ Մշտական խորհուրդը քննարկում է Ղարաբաղյան հակամարտության հարցը

ԵԱՀԿ Մշտական խորհուրդը քննարկում է Ղարաբաղյան հակամարտության հարցը՝ կապված նախօրեին Ադրբեջանի զինված ուժերի կողմից ԼՂՀ ՌՕՈՒ-ի «Մի-24» ուղղաթիռը խոցելու հետ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Սրանից առաջ հաղորդվել էր, թե ԵԱՀԿ գործող նախագահն ուղղաթիռի խոցման կապակցությամբ դիմել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին՝ կոչ անելով անել ամեն հնարավոր բան՝ կանխելու համար նմանատիպ միջադեպերը, ինչպես նաև հարգանք ցուցաբերել հրադադարի ռեժիմի նկատմամբ: 

Տեսանյութեր

Լրահոս