Բաժիններ՝

Ի՞նչ է կարևոր իմանալ ձեր լնդերի և ատամների առողջության մասին

Կարիես, լնդերի արյունահոսություն, բերանից տհաճ հոտ, բորբոքում և ցավ, ատամների շարժունություն: Այս վիճակներն այնպես են տարածված, որ թվում է, թե ծնվում ենք դրանց հետ այնպես, ինչպես տարածված է այն լեգենդը, թե բերանի խոռոչի հիվանդությունների զարգացմանը գլխավորապես նպաստում է ժառանգականությունը և գենետիկան: Սակայն դա այդպես չէ: Ժառանգականությունը որոշում է միայն ատամի և լնդերի կառուցվածքը, սակայն դրա դերը կարիեսի և լնդերի հիվանդությունների զարգացման մեջ այդքան էլ մեծ չէ:

Եվրոպայի շատ երկրներում այս հիվանդությունների տարածվածությունը շատ ավելի ցածր է, քան Հայաստանում: Դա կախված է կանխարգելման բարձր աստիճանից և ատամների շարունակական ու ճիշտ խնամքից: Շատերը կարծում են, որ առաջներում մարդիկ ատամները չէին լվանում: Մարդկության զարգացման պատմության բոլոր ժամանակներում ատամների առողջությունը կապված է եղել բերանի խոռոչի հիգիենայի հետ, որը կարիեսի կանխարգելման հիմնական միջոցն է: Առաջին ատամի փոշիները պատրաստվել են հին Եգիպտոսում` 5000-3000 մ.թ.ա., իսկ մածուկները` XVIII դարի վերջում` Եվրոպայում:

Ատամների պահպանման միջոցների կատարելագործումը պայմանավորվեց մարդկանց սննդի լուրջ փոփոխություններով: Մարդիկ սկսեցին ընդունել փափուկ և մշակված սնունդ, քաղցրավենիք: Բանն այն է, որ քաղցրավենիքը, որը բերանի խոռոչում տրոհվում է մինչև շաքարը, վնասակար բակտերիաների համար հանդիսանում է հիմնական սննդի միջոց, որոնց բազմացումը բերում է կարիեսի ու լնդախտի: Ամեն սննդի ընդունումից հետո դրա մնացորդները մնում են ատամների վրա և ապահովում են բակտերիաների զարգացման համար բարենպաստ միջավայր, որը քայքայում է ատամներն ու լնդերը:

Ինչո՞ւ են ցավում լնդերը
Հիվանդության սկզբնական շրջանը գինգիվիտն է: Այս շրջանում հիվանդությունը դարձելի է, սակայն, եթե այն չբուժվի, բորբոքային պրոցեսը թափանցում է լնդի խորքը, իսկ հիվանդությունն անցնում է հաջորդ շրջան` պարոդոնտիտ: Այն ընթանում է կլոր կապանի և ոսկրային հյուսվածքի քայքայմամբ, որտեղ ամրանում է ատամը, հետևաբար` ատամը ձեռք է բերում շարժունություն:

Կարդացեք նաև

Այսպիսով ստորև նշված յուրաքանչյուր ախտանիշի դեպքում անհրաժեշտ է այցելել ստոմատոլոգի.
1. Լնդերը սկսում են արյունահոսել լվանալուց կամ կերակուր ընդունելուց:
2. Կարմրած, այտուցված, ձգված լնդեր:
3. Լինդը հեռանում է ատամից:
4. Թարախի առկայություն լինդը սեղմելիս:
5. Կայուն տհաճ հոտ բերանից:

Տհաճ հոտ
Լնդերի բորբոքային հիվանդությունների ժամանակ բակտերիաներն ակտիվ բազմանում են լնդերի տակ` քայքայելով սննդի մնացորդները, արյունը, որը բերում է տհաճ հոտի առաջացմանը: Բացի լնդերից, մանրէները կուտակվում են նաև լեզվի հիմքում: Այդ իսկ պատճառով հիգիենան պետք է պահպանել` մաքրելով ինչպես նաև լեզվի ողջ մակերեսը: Տհաճ հոտն ավելի ցայտուն է առավոտյան, քանի որ գիշերը դադարում է թքարտադրությունը, և թուլանում է բնական պաշտպանությունը մանրէներից:
Այդ է պատճառը, որ երեկոյան ատամները հարկավոր է լվանալ ավելի ջանասիրաբար:
edent.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս