Հյութերի բուժիչ գույները

Ճապոնացի գիտնականները կարծում են, որ հյութի օգտակար հատկությունները կապված են դրա գույնի հետ։

Կարմիր գույնի հյութերը խթանում են արյան շրջանառությունը և ունեն ջերմացնող հատկություն։ Ստանում են լոլիկից, կեռասից, բալից, կարմիր պղպեղից և կաղամբից, սեխի որոշ տեսակներից։

Նարնջագույն հյութերը կանխարգելում են ցավը և ջղակծկումները մկաններում։ Օգտակար են լյարդին, հանգստացնում են նյարդերը։ Դրանք ստանում են նարնջից, գազարից, դդումից, ծիրանից։

Դեղին գույնի հյութերն ունեն բարերար ազդեցություն նյարդային և մարսողական համակարգերի վրա, խթանում են շարժողական ֆունկցիան։ Ստանում են անանասից, կիտրոնից, դեղին գրեյպֆրուտից և խնձորից, դեղձից, բանանից, եգիպտացորենից։

Կարդացեք նաև

hyuter

Կանաչ հյութերը մաքրում են արյունը, ունեն ճնշող ազդեցություն որոշ տեսակի բակտերիաների հանդեպ, հանգստացնում են նյարդերը։ Ստանում են կանաչեղենից, բրյուսելյան կաղամբից, ավոկադոյից։

Կապույտ գույնի հյութերը լավացնում են մտավոր կարողությունները, որոշ դեպքերում նվազեցնում են գլխացավը։ Ստանում են սև հապալասից, սալորից, խաղողից։ Հյութերը պետք է խմել թարմ վիճակում, քամելուց հետո 10-15 րոպեի ընթացքում։

bazukԲազուկի հյութ. Ի տարբերություն այլ հյութերի` 2-3 ժամ պետք է պահել սառնարանում բաց տարայում։ Թարմ հյութը պարունակում է վնասակար միացություններ, որոնք տրոհվում են օդի հետ շփման հետևանքով։ Օգտագործելուց առաջ ցանկալի է լուծել եռջրի (1։2) մեջ։ Որոշ մարդկանց մոտ բազուկի հյութը կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, առիթմիա, ընդհանուր թուլություն։ Խորհուրդ չի տրվում խմել երիկամների, ստամոքսի և 12-մատնյա աղիի հիվանդությունների դեպքում։

Տոմատի հյութ. Խորհուրդ է տրվում խմել ուտելուց 20-30 րոպե առաջ։ Լոլիկի հյութը լավ է համակցվում սխտորի, համեմի, մաղադանոսի, սամիթի հետ։ Աղը նվազեցնում է հյութի օգտակար հատկությունները։ Օգտակար է հղիներին և կերակրող մայրերին, նաև գեր մարդկանց։ Ունի հակաուռուցքային հատկություն։

Հակացուցված է ստամոքսաբորբի, պանկրեատիտի, խոլեցիստիտի սրացման շրջանում։

Գազարի հյութ. Հարուստ է բետտա-կարոտինով, որի լիարժեք յուրացման համար հյութը խմելուց հետո խորհուրդ է տրվում ուտել որևէ բուսայուղով համեմված աղցան։
Գազարի հյութի չարաշահման դեպքում մաշկը կարող է ստանալ դեղնավուն երանգ։ Բետտա-կարոտինի ավելցուկն օրգանիզմում վնասակար է լյարդին։ Վիտամինի պահանջարկը բավարարելու համար խմեք օրը 100 մլ հյութ։
Հակացուցված է լուծի դեպքում։

kaxambi hyutԿաղամբի հյութ. Պարունակում է հակախոցային միացություն, որը կոչել են վիտամին U։ Խորհուրդ է տրվում խմել գոլ վիճակում, որպես կանխարգելիչ միջոց ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցային հիվանդության սրացման դեմ։ Ստւոնտիտի և լնդախտի դեպքում օգտակար է կատարել ողողումներ գոլ հյութով։ Կաղամբի հյութն ունի ևս մեկ յուրահատկություն` խոչընդոտում է ածխաջրերի փոխակերպմանը ճարպերի։ Հակացուցված է խմել աղեստամոքսային համակարգի հիվանդությունների սրացման շրջանում։

Դդմի հյութ. Հատկապես օգտակար է երիկամների և լյարդի հիվանդությունների դեպքում։ Խորհուրդ է տրվում խմել օրը 1 անգամ` 100 մլ, որպես կանխարգլիչ միջոց։ Անքնության դեպքում խմեք 50 մլ` քնելուց առաջ, մեղրի հետ։

Միզաքարային հիվանդության դեպքում խմեք 50-ական մլ դդմի հյութ` օրը 3-4 անգամ, շարունակեք 10 օր։

Խնձորի հյութ. Օգտակար է աթերոսկլերոզի, լյարդի, միզապարկի, երիկամների հիվանդությունների դեպքում։ Կարգավորում է աղիների աշխատանքը, տրոհում է քարերը։ Նպաստում է ուժերի վերականգնմանը ծանր ֆիզիկական աշխատանքից հետո։
Կարելի է խմել օրը մինչև 1 լիտր։ Հակացուցված է ստամոքսաբորբի և պանկրեատիտի սուր շրջանում։

Nur2Նռան հյութ. Հրաշալի հակաօքսիդանտ է։ Ավելի ազդեցիկ, քան ցանկացած այլ հյութ, և նույնիսկ կարմիր գինին։ Լավացնում է ախորժակը, կարգավորում է մարսողությունը, ավելացնում է հեմոգլոբինը։ Ունի միզամուղ, հակաբորբոքային, հականեխիչ, լեղամուղ հատկություններ։ Լավ է համակցվում գազարի և բազուկի հյութերի հետ։ Խորհուրդ է տրվում խմել ջրի հետ (1։1), քանի որ հյութի մեջ պարունակվող թթուները բացասաբար են ազդում ստամոքսի լորձաթաղանթի վրա և քայքայում են ատամների արծնը։

Հակացուցված է բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբի, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի և պանկրեատիտի դեպքում։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

 

 

Տեսանյութեր

Լրահոս