ԿԽՄԿ ներկայացուցիչներն Արցախում այցելել են ադրբեջանցի դիվերսանտներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները նոյեմբերի 5- ին այցելել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ձերբակալված քաղաքացիներ Դիլհամ Ասքերովին և Շահբազ Գուլիևին:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: «Սա արդեն ԿԽՄԿ 6-րդ այցելությունն է Ադրբեջանի քաղաքացիներին: Հանդիպման ժամանակ փոխանակվել են ընտանեկան բովանդակությամբ նամակներ»,- ասաց Զառա Ամատունին:

Արցախում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտները հուլիսի 4-ին Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում տեղակայված «Ճումեն» կոչվող տեղամասից զենքի գործադրմամբ առեւանգել են անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին (ծնված 28.04.1997թ., բն. Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղում), ում դիակը հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930