
Շարլ Ազնավուրը որևիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել և մրցանակ չի ընդունել. ՀՀ ԱԳՆ

Շարլ Ազնավուրը որևիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել և մրցանակ չի ընդունել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը։
Հիշեցնենք, որ թուրքական Posta թերթի նոյեմբերի 2-ին հարցազրույց էր հրապարակել, ըստ որի՝ թուրք պրոդյուսեր Էրքան Օզերմանը Փարիզում հանդիպել և զրուցել է աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի հետ: Ըստ պարբերականի՝ հանդիպմանը, որին ներկա է եղել նաև Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը, Ազնավուրին հանձնվել է «Ոսկե սոսի» մրցանակը: