
Վրաստանի ԱԳՆ-ը դատապարտել է ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի ընտրությունները

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է նոյեմբերի 2-ին Ուկրաինայի Դոնեցկ ու Լուգանսկ մարզերում անցկացված այսպես կոչված ընտրությունները.
«Այսպես կոչված ոչ լեգիտիմ ընտրությունների անցկացումը հանդիսանում է Ուկրաինայի օրենսդրության ու միջազգային իրավունքի նորմերի խախտում:
Նմանատիպ սադրիչ գործողությունները, որոնք որևէ ընդհանուր բան չունեն քաղաքացիների ազատ կամարտահայտման հետ, խոչընդոտում են Ուկրաինայի Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում իրավիճակի խաղաղ կարգավորմանը»: