Բաժիններ՝

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին հանրապետության հարավային թեւում գտնվող Արաքսավան բնակավայրում ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներին` հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորությամբ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են արտաքին քաղաքականության ոլորտում հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր:

Նախագահ Սահակյանը խորհրդանշական է համարել նման խորհրդակցությունների անցկացումն Արաքսավանում` ընդգծելով, որ դրանք յուրահատուկ լիցք են հաղորդում գյուղական բնակավայրերի զարգացմանը:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930