Բաժիններ՝

Թուրքիան պատրաստ է բեռնափոխադրումների համար օգտագործել «Վրաստան-Ադրբեջան» երթուղին

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան դիտարկում է «Վրաստան-Ադրբեջան» երթուղու օգտագործումը՝ դեպի Թուրքմենստան բեռնափոխադրումներ իրականացնելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Միջազգային բեռնափոխադրումների ասոցիացիայի գործադիր խորհրդի անդամ Էլիֆ Սևիմը:

Նրա խոսքերով՝ չի բացառվում, որ եթե Իրանը շարունակի թուրք ավտոփոխադրողներից պահանջել տարանցման վճար, ապա Թուրքիան կօգտագործի «Վրաստան-Ադրբեջան» երթուղին, ինչն իրենք մշտապես դիտարկել են որպես Իրանին այլընտրանքային երթուղի:

Սևիմը հայտարարել է, որ Թուրքիայի տրանսպորտի, նավարկության ու կապի նախարար Լյութֆի Էլվանն Ադրբեջան կատարած այցի ժամանակ այդ հարցը քննարկել է ադրբեջանական կողմի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031