
Իսրայելը որոշել է Շվեդիայից հետ կանչել իր դեսպանին

NBC News-ի փոխանցմամբ՝ Իսրայելը որոշել է Շվեդիայից հետ կանչել իր դեսպանին՝ որպես բողոքի նշան Ստոկհոլմի կողմից Պաղեստինը պետություն ճանաչելու դեմ:
Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը քննադատել է Շվեդիայի այդ որոշումը՝ հայտարարելով, որ մերձավորարևելյան քաղաքականությունը շատ ավելի բարդ է՝ համեմատած IKEA կահույքը հավաքելու հետ:
Շվեդիայի կառավարությունը Պաղեստինը ճանաչել է հոկտեմբերի 30-ին՝ դրանով իսկ դառնալով այդ քայլը գործած ԵՄ-ի առաջին երկիրը: