Բաժիններ՝

Չինաստանը Ճապոնիայից պահանջել է վերջ դնել ավիացիոն անվտանգության ոլորտում խնդիրներ ստեղծելուն

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին ամիսներին ուժեղացել է ասիական երկու խոշորագույն էկոնոմիկան ունեցող երկրների միջև լարվածությունը: Ճապոնիան ու Չինաստանը միմյանց մեղադրում են ռազմական ավիացիա գործարկելու մեջ՝ պարեկային ինքնաթիռներին հետապնդելու համար:

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունն արդեն հայտարարել է, որ ճապոնական կործանիչներն այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսներին 103 անգամ օդ են բարձրացվել՝ չինական ինքնաթիռներին որսալու համար: Այդ ցուցանիշը կազմում է եռամսյա ժամանակահատվածում կատարված բոլոր չվերթներից կեսից ավելին:

Չինաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Յան Յուջունը հայտարարել է, որ այդ գործողությունները խնդիրներն են ստեղծում Չինաստանի ու Ճապոնիայի ավիացիոն անվտանգության ոլորտում: Նա Ճապոնիային կոչ է արել դադարեցնել այդօրինակ սխալ գործողությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031