
ԿԺԴՀ-ն օտարազգիների համար փակում է սահմանը՝ կապված Էբոլա վիրուսի հետ

Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ն օտարազգի զբոսաշրջիկների համար փակում է սահմանը՝ կապված Էբոլա տենդին առնչվող մտավախությունների հետ:
Պեկինի հիմնական տուրօպերատորները հայտնել են, որ երեկ Փհենյանում իրենց գործընկերներից հաղորդագրություն են ստացել, որում նշված է, որ օտարազգի զբոսաշրջիկներին չի թույլատրվելու մուտք գործել երկրի տարածք:
Ներկա դրությամբ հայտնի չէ, թե որքան կտևի այդ արգելքը: Սակայն զբոսաշրջայաին ոլորտի ընկերությունները հուսով են, որ կկայանան նոյեմբերին ու դեկտեմբերին պլանավորած իրենց արշավները: ԿԺԴՀ-ում Էբոլա վիրուսի դեմ պայքարի միջոցներն ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 31-ին: