Բաժիններ՝

Բան Կի Մունը կոչ է արել չեղյալ հայտարարել ԴԺՀ-ի ԼԺՀ-ի ընտրությունները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել հրաժարվել նոյեմբերի 2-ին Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում պլանավորված ընտրություններից: Այդ մասին հայտարարել է նրա ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ափսոսանք է հայտնել Նովոռոսիայում անցկացվելիք ընտրությունների կապակցությամբ, ինչպես նաև հակամարտող կողմերին կոչ է արել պահպանել ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածությունները. «Այդ ընտրությունները լրջորեն խախտում են Մինսկյան արձանագրությունն ու հուշագիրը, որոնք անհրաժեշտ է շուտափույթ իրագործել ամբողջությամբ»:

Նոյեմբերի 2-ին ինքնահռչակ ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի տարածքներում անցկացվելու են հանրապետություների ղեկավարների ու խորհրդարանականների ընտրություններ: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոստացել է ճանաչել այդ ընտրությունների արդյունքները, իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր հերթին հրաժարվել է ճանաչել դրանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս