
Շվեդիան պաշտոնապես ճանաչել է Պաղեստինը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շվեդիայի կառավարությունը պաշտոնապես Պաղեստինը ճանաչել է որպես պետություն: Այս մասին նշված է Շվեդիայի ԱԳՆ-ի տարածած հայատարարությունում:
Դրանով իսկ Շվեդիան դարձավ ԵՄ-ի անդամ առաջին երկիրը, ով Պաղեստինը ճանաչում է որպես պետություն: Շվեդիայի նոր վարչապետ Ստեֆան Լևենը հոկտեմբերի 3-ին հայտարարել էր, որ Ստոկհոլմը մտադիր է ճանաչել Պաղեստինը: