Հովիկ Աբրահամյանը խոսել է «Doing Business»-ի մասին

«Համաշխարհային բանկի կողմից գնահատվող գործարարության պայմանների այս տարվա համաթիվը հրապարակվել է և Հայաստանը 4 կետով առաջ է շարժվել՝ 49-րդ կետից 45-րդ կետը: Հատկապես ուզում եմ նշել, որ այս համաթիվի մեկ բաղադրիչի գծով գրանցված առաջընթացը՝ հարկերի վճարում բաղադրիչով մենք 73-րդ տեղից առաջ ենք գնացել 41-րդ տեղը, և այստեղ մեծ դերակատարում է ունեցել էլեկտրոնային վճարումների համակարգի գործարկումն ու տարածումը:

Ուզում եմ, որ բոլոր նախարարները շարունակեն ուշադիր մոնիթորինգի ենթարկել իրենց ոլորտները և ոչ միայն ձեռնարկեն միջոցառումներ դրանք բարելավվելու, այլ հանրությանը դա ներկայացնելու: Հարկ է նաև հանրությանը ներկայացնել ոչ միայն մեր գործարար միջավայրը, այլև մեր արտադրողին:

Օրինակ՝ կարելի է բոլոր ընդունելությունների, միջոցառումների ժամանակ տեղական արտադրողին դրսևորվելու հնարավորություն տալ: Մենք ունենք շատ որակյալ արտադրողներ և հարկ է նրանց հնարավորինս աջակցել»,- այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Տեսանյութեր

Լրահոս