
ՆԱՏՕ-ն ռուսական օդուժի բացառիկ ակտիվություն է գրանցել Բալթիկայի երկնքում

Yle-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն հայտարարել է հոկտեմբերի 29-30-ին Բալթիկայում Ռուսաստանի ռազմաօդային ուժերի բացառիկ ակտիվության մասին: Այդ օրերին ՆԱՏՕ-ն ֆիքսել է ռուսական ինքնաթիռների 4 խումբ, որոնք կապ չեն հաստատել թռիչքները ղեկավարող տեղի կենտրոնների հետ:
Ինքնաթիռների պատկանելությունը պարզելու համար օդ են բարձրացվել ՆԱՏՕ-ի կործանիչները, ինչպես նաը Ֆինլանդիայի օդուժը: Դաշինքում հայտարարել են, որ ռուսական ինքնաթիռների տվյալ գործողությունները կարող են սպառնալիք ներկայացնել քաղաքացիական ավիացիայի համար:
Սրանից առաջ հաղորդվել էր, թե ՆԱՏՕ-ն օդ է բարձրացրել F-16 ինքնաթիռ՝ Լատվիայի մոտ հայտնված ռուսական կործանիչները որսալու համար: