
ԵՄ-ը շուտով կարող է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. աղբյուր

Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ ԵՄ-ը կարող խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե Մոսկվան ճանաչի ինքնահռչակ ԴԺՀ-ում ու ԼԺՀ-ում նոյեմբերի 2-ին նշանակված ընտրությունները: Այս մասին թերթին հայտնել է ԵՄ-ում նրա աղբյուրը:
Վերջինս ընդգծել է, որ ԵՄ-ն ինքնահռչակ հանրապետություններում ընտրություններ անցկացնելը համարում է մինսկյան պայամանավորվածությունների խախտում. «Հետևաբար, այդ ընտրությունները լեգիտիմ ճանաչելով՝ Ռուսաստանը կնպաստի ոչ թե ճգնաժամի կարգավորմանը, այլ՝ ընդհակառակը՝ սառեցված հակամարտության վերափոխմանը»:
Աղբյուրն ընդգծել է, որ ԵՄ-ի զինանոցում դեռ չեն սպառվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու միջոցները: