«Հայաստանում ամեն ինչ չէ, որ լուծվում է միայն Երևանում»

«Դուք շատ լավ գիտեք, որ Սերժ Սարգսյանը շատ սիրում է ֆորսմաժորային իրավիճակներ ստեղծել և այնպես անել, որ ընդդիմությունը հայտնվի «շատ հետաքրքիր» վիճակներում: Հիշում եք, երբ ընդդիմությունը նախապատրաստում էր ցույց` վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի պահանջով, դրանից մոտ 10 օր առաջ այդ նույն Սերժ Սարգսյանը հանգստի ուղարկեց վարչապետ Տիգրան Սարգսյանին: Այսինքն՝ հիմա մենք չենք կարող ասել, թե ինչ քաղաքական պրոցեսներ տեղի կունենան, ավելի երկար ժամանակահատվածի համար կանխատեսումներ չենք կարող անել: Նաև մենք անպայման պետք է հաշվի առնենք, որ Հայաստանում ամեն ինչ չէ, որ լուծվում է միայն Երևանում: Մենք ունենք գործընկեր` ի դեմս Մոսկվայի, և նրա շահերն էլ Հայաստանի Հանրապետությունում անպայմանորեն հաշվի են առնում գրեթե բոլոր քաղաքական ուժերը»,- 168.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ պատասխանելով հարցին՝ եթե իշխանությունն ինչ-ինչ զիջումների գնա, եռյակի ուժերը կդադարե՞ն իշխանափոխության պահանջներից: Միաժամանակ նա նշել է, թե եռյակի հանրահավաքներից դեռ չի եկել այն եզրակացության, որ նրանք պատրաստվում է կտրուկ քայլերի. «Հանրահավաքին մասնակից ժողովուրդը երբ գոչում էր՝ «հիմա-հիմա», Լևոն Տեր-Պետրոսյանը բացեիբաց ասաց, որ հիմա չի լինելու, եթե հիմա չի լինելու՝ բա ե՞րբ է լինելու»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթում:

Տեսանյութեր

Լրահոս