Բաժիններ՝

Ռուսաստանն արգելել է Մոլդովայից մսամթերք ներկրելը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայությունը (Россельхознадзор) այսօր արգելել է Մոլդովայից մսամթերք ներկրելը: Որպես դրա պատճառ է նշվում սանիտարական պայմաններին չհամապատասխանելը: Բացի այդ, խնդիրներ կան նաև փաստաթղթերի հարցում:

Սրանից առաջ՝ հուլիսի 18-ից, Россельхознадзор-ը սահմանափակումներ էր մտցրել Մոլդովայից թարմ մրգի ներկրման վրա՝ դա պատճառաբանելով սպառողների շահերի պաշտպանությամբ ու որակի ոլորտում ռուսական օրենսդրության պահպանմամբ: Ռուսաստանը հոկտեմբերի 21-ից Ռուսաստանը արգելք էր դրել ԵՄ-ից մսամթերք ներկրելու վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս