Վրաստանի ու ՌԴ-ի միջև կանոնավոր ավիահաղորդակցությունը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը. Աբաշիձե
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ու Ռուսաստանի միջև կանոնավոր ուղիղ ավիաչվերթները կնպաստեն զբոսաշրջության զարգացմանն ու կնվազեցնեն ավիատոմսերի գինը: Այս մասին երեկ հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
Նրա խոսքերով՝ Վրաստանի ու Ռուսաստանի միջև կանոնավոր ավիաչվերթներն իրականացվելու են երկու երկրների ավիաընկերությունների հավասարության հիման վրա. «Որքան շատ կանոնավոր ավիաչվերթներ իրականացվեն Վրաստանի ու Ռուսաստանի միջև, այնքան մեծ կլինի ավիաընկերությունների միջև մրցակցությունը, և դա կնպաստի ավիատոմսերի գնի նվազեցմանը»: