Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան պաշտոնապես ավարտել է Աֆղանստանում իր ռազմական առաքելությունը

Sky News-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան երեկ պաշտոնապես ավարտել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հրամանատության ներքո ուժերի կազմում իր բազմամյա մարտական առաքելությունը: Աֆղանստանի Հելմանդ նահանգի Քեմփ Բաստիոն բրիտանական վերջին բազայում իջեցվել է բրիտանական պետական դրոշը:

Բազայի վերահսկողությունը հանձնվել է աֆղանական ուժերին: Ավարտվել է Մեծ Բրիտանայի ժամանակակից պատմության մեջ ամենատևական պատերազմը, որը տևեց 13 տարի: Հրաժեշտի արարողությանը մասնակցել է 300 բրիտանացի զինվոր, նրանք բազան կլքեն մի քանի շաբաթվա ընթացքում:

Արարողությունն անցկացվել է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զորքերի հետ համատեղ, որոնք նույնպես լքում են Աֆղանստանի հարավում գտնվող այդ խոշորագույն ռազմական օբյեկտը: Աֆղանական ուժերի վերահսկողության տակ է հայտնվել ոչ միայն Քեմփ-Բաստիոն բազան, այլև՝ նրա հարևան ամերիկյան Քեմփ Լևերնեք բազան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս