Ուկրաինայում հաշվարկել են քվեների 21 տոկոսը. առաջատարը Յացենյուկի կուսակցությունն է
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԿԸՀ-ը հաշվարկել է երեկվա խորհրդարանական ընտրությունների քվեների 20.67 տոկոսը: Դրանց համաձայն, առաջատարը վարչապետ Արսենի Յացենյուկի «Ժողովրդական ճակատն» է՝ 21.68 տոկոս (526.979 քվե):
Երկրորդ հորիզոնական է նահանջել «Պյոտր Պորոշենկոյի դաշինքը»՝ 21.65 տոկոս (526.166 քվե): Երրորդ հորիզոնականը շարունակում է պահպանել «Սամոպոմիչը»՝ 10.43 տոկոս: 6-րդ տեղում նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» կուսակցությունն է՝ 5.92 տոկոս (143.988 քվե):
Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահի հետ պայմանավորվել է ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո կոալիցիայի ձևավորելու շուրջ: Պորոշենկոն ցանկանում է, որ այդ կոալիցիան ձևավորվի 10 օրվա ընթացքում: