
Սաակաշվիլին Գարիբաշվիլու ու Մարգվելաշվիլու ներկայիս դիմակայությունը որակել է որպես «մանկական խաղեր»

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «մանկական խաղեր» է որակել երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու ու վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու միջև առկա դիմակայությունը:
«Ես հանդիպես միջինասիական երկրներից մեկի առաջնորդի հետ, և նա ինձ ասաց, որ Վրաստանը վերածվել է ծաղրո առարկայի, և որ դրա թեմաներից մեկը նախագահի, վարչապետի ու «օրենքով գողի» նման ապակյա կոլբայում նստած ղեկավարի մանկական խաղերն են:
Այն ամենը, որը մենք անվանում ենք մանկական խաղեր, ունի իր գինը, և քանի դեռ նրանք զբաղված են դրանցով, կրակն արդեն իսկ ընդգրկել է մեր տունը, և եթե այն փլվի, ապա կփլվի մեզ վրա»: