Բաժիններ՝

Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատունը ենթարկվել է հրթիռակոծման. մամուլ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքում ԱՄՆ դեսանատունը, որը գտնվում է Բաղդադի կենտրոնում՝ «կանաչ գոտում», ենթարկվել է հրթիռակոծման: Այս մասին այսօր հայտնել է իրաքյան «Ալ-Մուսթաքիլյա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով հատուկ ծառայություններում իր աղբյուրը:

Աղբյուրի խոսքերով՝ գիշերային ժամերին երեք հրթիռ է դիպել ԱՄՆ դեսպանատանը: «Աս-Սումարիա» հեռուստաալիքն իր հերթին հայտնել է նախօրեի երեկոյան ականանետերից «կանաչ գոտու» հրետակոծման մասին, ինչից հետո անվտանգության ուժերը շրջափակել են «կանաչ գոտին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս