Վրաստանի կառավարությունը կողմ է Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը. Զալկալիանի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարության ներկայացուցիչները կարածում են, որ հատուկ ներկայացուցիչների ձևաչափով Վրաստանի ու Ռուսաստանի միջև բանակցությունները պետք է անպայմանորեն շարունակվեն:

Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին: Նա հայտարարել է, որ էլ ավելի մեծ լարվածություն կառաջանար, եթե Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն չմեկներ Պրահա, ուր այսօր հանդիպելու է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ:

Զալկալիանին ընդգծել է, որ Վրաստանի իշխանությունները փորձում են միջազգային հանրության միջոցով հնարավորինս մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը՝ կապված նրան առնչվող հարցերի լուծման հետ:

Սրանից առաջ Վրաստանի խորհրդարանի՝ արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Թեդո Ջափարիձեն Զուրաբ Աբաշիձեին կոչ էր արել չմեկնել Պրահա՝ կապված Ռուսաստանի կողմից բանակների միավորման մասին Աբխազիային արված առաջարկի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031