
Toyota ավտոկոնցեռնը երկու օրում հետ է կանչել ավելի քան 1 միլիոն ավտոմեքենա

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ճապոնական Toyota ավտոկոնցեռնը հայտարարել է լյուքս դասի ևս 423.000 ավտոմեքենա հետ կանչելու մասին՝ կապված հայտնաբերված թերությունների հետ: Վերջին երկու օրվա ընթացքում սա ճապոնական ավտոհսկայի կողմից երկրորդ խոշոր հետկանչն է:
Հետկանչման ենթակա են Toyota-ի հինգ մոդելներ՝ ներառյալ 2006-2011 թվականներին արտադրված Lexus GS մեքենաները: Վերջիններիս վառելիքի մատակարարման համակարգում թերություն է հայտնաբերվել, ինչը պոտենցիալ առումով կարող է հանգեցնել դռա բռնկմանը:
Երեկ էլ ճապոնական ավտոկոնցեռնը հայտարարել էր մոտ 1.75 միլիոն ավատոմեքենաների հետկանչման մասին, ինչն առնչվել է 17 մոդելի, այդ թվում նաև 2006 թվականից հետո արտադրված Lexus LS, Crown Majesta և Auris մեքենաներին: Ընթացիկ տարում Toyota-ն անսարքությունների պատճառով արդեն իսկ հետ է կանչել ավելի քան 11 միլիոն վաճառած ավտոմեքենա: