Բաժիններ՝

Չինաստանում հաշվարկում են 1937-1945թթ. Չին-ճապոնական պատերազմի ժամանակ կրած կորուստները

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանն ամփոփելու է 1937-1945 թվականներին Չին-ճապոնական պատերազմի ժամանակ երկրի կրած համազգային վնասի չափը: Չինաստանում այդ պատերազմն անվանում են «Ճապոնիային դիմադրելու պատերազմ»:

Չինաստանի Կոմկուսի Կենտկոմին կից կուսակցական պատմության հետազոտման կենտրոնն ավարտել է տվյալ հարցի շուրջ տասնամյա հետազոտությունը՝ հարցում անցկացնելով մոտ 600.000 մարդկանց շրջանում: Ներկայումս ընթանում է ստացված նյութերի հրապարակման գործընթացը:

Մասշտաբային հետազոտություն անցկացնելու համար պատմաբանները կատարել են վիթխարի աշխատանք: Օրինակ, Շանդուն նահանգում, որը եղել է ճապոնական օկուպացման տակ, նրանք գտնվել են բնակավայրերի 95 տոկոսում և հարցրել են 70 տարեկանից բարձր տարիք ունեցողների 80 տոկոսին:

Դրա շնորհիվ միայն Շանդունում ստացվել է ավելի քան 790.000 վկայություն: Հետազոտությունն անցկացվում է ոչ միայն Չինաստանում, այլև՝ ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Ռուսաստանում: Նախագծին մասնակցել են նաև Թայվանի ներկայացուցիչները:

Ընդհանուր առմամբ, նախատեսվում է հրապարակել 300 հատոր, որոնցից թողարկվել է առաջին 46-ը: Բոլոր գրքերն էլ բաժանված են թեմաների, այդ թվում նաև 12-ը նվիրված են Չինաստանում Ճապոնիայի խոշորագույն հանցանքներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս